Սթիվեն Սփիլբերգի դուստրն ամուսնացել է հայտնի ռեստորատորի ժառանգի հետ

22:04   21 մայիսի, 2022

32-ամյա Սաշա Սփիլբերգը՝ հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի դուստրը, ամուսնացել է նյույորքցի հայտնի ռեստորատոր Հարրի ՄաքՆալիի որդու հետ։

Տոնակատարությունը տեղի է ունեցել մայիսի կեսերին, սակայն երիտասարդ զույգը հարսանիքի փաստը գաղտնազերծել է միայն 21-ին։ Page Six-ը հայտնում է, որ արարողությունը տեղի է ունեցել հրեական ավանդույթի համաձայն։

ՄաքՆալին իր նշանադրության մասին հայտարարել է սոցցանցերում 2022 թվականի հունվարին՝ չնշելով գալիք տոնակատարության ճշգրիտ ամսաթիվը։ Սփիլբերգն ու ՄաքՆալին հանդիպել են 2020 թվականի համաճարակի ժամանակ։ Հոլիվուդյան ռեժիսորի ժառանգորդի խոսքով՝ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն, երբ ծանր էր տանում սիրելիի հետ բաժանումը։ Հարրի ՄաքՆելլին Նյու Յորքի հայտնի ռեստորատոր Քիթ ՄաքՆալիի որդին է։



© NEWS.am STYLE