ԶԼՄ. Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են

19:22   21 մայիսի, 2022

Սիրահարները միասին հանգստի են մեկնել եւ սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվում են համատեղ նկարներով։ Համացանցում լուրեր են հայտնվել, որ Պավելն ու Զեփյուռը գաղտնի ամուսնացել են։ Ասում են՝ սիրահարներն օրինականացրել են հարաբերությունները մայիսի 12-ին մայրաքաղաքի ՔԿԱԳ-ներից մեկում։ Որպես ապացույց նշվում է նույնիսկ ամուսնության վկայականը։

62889b8dd5adc.jpg (117 KB)

Սակայն համացանցի օգտատերերից շատերը չեն հավատում այս տեղեկատվությանն ու չեն շնորհավորում աստղերին՝ համարելով, որ այս ամենը պարզապես PR հնարք է։ Ո՛չ Պավելը, ո՛չ Զեփյուռը չեն մեկնաբանել լուրերը։

Պավել Պրիլուչնին եւ Ագաթա Մուցենիեցեն սկանդալով բաժանվեցին 2020 թվականին՝ ինը տարվա ամուսնությունից հետո։ Դերասանուհին նախկին ամուսնուն մեղադրել է ոչ միայն դավաճանության, այլեւ ընտանեկան բռնության մեջ։ Բայց ժամանակի ընթացքում նախկին ամուսինները հանուն երեխաների կարողացան բարելավել հարաբերությունները։

Աղբյուրը՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE