«Այս տոնը կնպաստի, որ մենք կարեւորենք թանգարանը՝ որպես հետաքրքիր ժամանցի ու կրթության վայր». «Թանգարանային գիշեր»-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում

20:05   21 մայիսի, 2022

«Թանգարանների ուժը»՝ այս խորագրի ներքո է այս տարի անցկացվում «Թանգարանային գիշեր» միջոցառումը, որի շրջանակում այսօր՝ մայիսի 21-ին, Հայաստանի ու Արցախի 125 թանգարան բաց են լինելու մինչեւ կեսգիշեր, իսկ այցելուների մուտքը լինելու է անվճար: Ամենամյա միջոցառումը, որն անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա առթիվ, նպաստում է հասարակության շրջանում արվեստի հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն եւ մեր պատմությունն ավելի ճանաչելի դարձնելուն:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Միջոցառման շրջանակում NEWS.am STYLE-ը եղել է Հայաստանի պատմության թանգարանում, որը ժամը 11:00-ից իր դռները բացել է այցելուների համար, որոնց մեջ ամենատարբեր տարիքի ու ազգությունների մարդիկ են, ինչը խոսում է այն մասին, որ միջոցառումը նպաստում է նաեւ օտարերկրացիների շրջանում մեր մշակույթի հանրաճանաչմանը:

«Այս օրերը շատ հետաքրքիր երանգ են բերում թանգարանային այցելության մշակույթի առումով, եւ շատ կարեւոր է, որ միջոցառման շարունակական անցկացումը նաեւ մարդկանց մոտ բերեց հետաքրքիր սպասում, որն այս օրը դարձնում է իսկական տոն, որովհետեւ թանգարանը թանգարան է իր այցելուներով, եւ ես այս տոնի ընթացքում տեսնում եմ նաեւ ընտանեկան այցելություններ, ինչը շատ ուրախացնում է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

281230279_3132163467050027_8348278328949474318_n.jpg (257 KB)

Նրա խոսքով՝ միջոցառման անցկացումը, հատկապես, կարուոր է Հայաստանում, որտեղ, ըստ նրա, դեռ շատ աշխատանք կա տանելու, որպեսզի թանգարանային այցելության մշակույթն արժեւորվի.

«Եվրոպական շատ երկրներում սովորական է` ամեն օր հերթ կանգնել, գնալ թանգարաններ, սպասել… Այս տոնը նպաստելու է նրան, որ մենք կարեւորենք թանգարանը՝ որպես ժամանցի, կրթության ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու վայր»,-հավելեց նա:

Այս տարի Հայաստանի պատմության թանգարանն անակնկալ է պատրաստել իր այցելուների համար: 19:30-ից թանգարանում մեկնարկել է նոր՝ ժամանակավոր ցուցահանդեսը, որն ունի «Զենք, պայքար, մշակույթ» խորագիրը եւ ներկայացնում է տարբեր զինատեսակներ՝ սրեր, թրեր, հրացաններ, որոնք պատկանել են հայտնի հայ զորավարներին, ինչպես նաեւ այնպիսիք, որոնք ստեղծված են՝ որպես արվեստի նմուշ: Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաեւ համերգ՝ Ոստիկանության երգչախմբի մասնակցությամբ:

281366985_372954554864610_6998874429195174001_n.jpg (168 KB)

«Այս ցուցահանդեսն ունի մի կարեւոր առաքելություն. այն բացվելու է այս հոբելյանական տարվա շրջանակում եւ նվիրված է լինելու ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին: Մենք պատիվ ունենք հանրությանը ներկայացնելու մի շատ խորհրդանշական հավաքածու, փայլուն ընտրանի: Ընդահանրապես այս կոնտեքստում մեզ մոտ հատուկ ցուցահանդես չի եղել: Ցուցահանդեսը բաց կլինի երկու-երեք ամիսների կտրվածքով»,-նշեց թանգարանի տնօրենը:

Դավիթ Պողոսյանն ուրախությամբ փաստեց, որ Հայաստանում տարեց տարի թանգարանների նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում.

281822584_3230512427269602_3338305135499432506_n.jpg (202 KB)

«Մի բան շատ հստակ է՝ մեզանում մեծ հետաքրքրություն կա դեպի մեր պատմամշակութային ժառանգությունը, ու այն գնալով ավելանում է: Մեր թանգարանն ամեն տարի փորձելու է նաեւ արժեւորել այն հոբելյանական ամսաթվերը, որոնք մեր պատմության մեջ կարեւոր են՝ ոչ միայն անցյալին անդրադառնալու, այլեւ ներկան հասկանալու համար՝ հնարավորինս շատ հաղորդագրություններ տալով դեպի ապագան, ինչը կնպաստի մեր երկրի զարգացմանը»,-հավելեց նա:

282103337_4829112870550475_4122184274611248657_n.jpg (218 KB)

282103762_689393609008397_465233894530424891_n.jpg (232 KB)

282111960_2623884554410385_7069359207266815068_n.jpg (221 KB)

282064951_878216090240125_104938504916296854_n.jpg (186 KB)

281365288_1085218532405176_9066642256574390872_n.jpg (177 KB)

281435540_382683140472791_7925261133018765902_n.jpg (165 KB)

282062996_307676358232620_6609429791460292463_n.jpg (182 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE