«Տրամադրության գույնը կանաչ է»․ Ժաննա Վելիցյանի լուսանկարն Արցախից

23:41   21 մայիսի, 2022

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

14563.jpg (253 KB)

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է կանաչ երանգի լայն բլուզ, որը համադրել է սպորտային տաբատի, մարզակոշիկների հետ։ Ժաննայի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Արցախն ապրում է», - հրապարակումը մեկնաբանել է նա։  

Ժաննա Վելիցյան 

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում, որը համադրել էր ջինսե տաբատի հետ։ Ժաննան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին ուղղել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE