Մորգան Ֆրիմանին ցմահ արգելվել է մուտք գործել Ռուսաստան

11:01   22 մայիսի, 2022

Ամերիկացի հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը հայտնվել է ռուսական «ստոպ ցուցակում»․ այժմ նրան ցմահ արգելված է մուտքը երկիր, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Հանրահայտ կինոդերասանը, 2017 թվականի սեպտեմբերին տեսաուղերձ է ձայնագրել՝ մեղադրելով Ռուսաստանին Միացյալ Նահանգների դեմ դավադրության մեջ եւ կոչ անելով պայքարել Ռուսաստանի դեմ»,- Ֆրիմանի անվան դիմաց գրված է գերատեսչության կայքում։

 «Սեւ ցուցակում» է հայտնվել նաեւ կինոպրոդյուսեր եւ «Dreamworks Animation» անիմացիոն ստուդիայի գործադիր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգը։

Աղբյուրը՝ РИАНовости



© NEWS.am STYLE