Փիթ Դեւիդսոնը բաց կթողնի Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի հարսանիքը

12:08   22 մայիսի, 2022

Այս հանգստյան օրերը Քարդաշյան-Ջեններ ընտանիքն անցկացնում է Պորտոֆինոյում, որտեղ շուտով տեղի կունենա Քորթնիի եւ Թրեւիս Բարքերի հարսանեկան շքեղ արարողությունը։ Նման միջոցառման համար նորապսակները հատուկ տեղ են ընտրել. սիրահարված զույգը վարձակալել է հին ամրոց, որն իդեալական է գոթական ոճի միջոցառման համար։

279436849_1037277863880535_1674801874726891094_n.jpg (285 KB)

Նախօրեին Քորթնին եւ Թրեւիսն իրենց հյուրերի համար նախահարսանեկան խնջույք էին կազմակերպել, որին ներկա էին ամենամոտ մարդիկ, այդ թվում՝ Քենդալ Ջեններն ընկերոջ՝ Դեւին Բուքերի հետ։ Սակայն Քիմն այս անգամ առանց իր ընտրյալի էր։ Ըստ People-ի՝ Փիթ Դեւիդսոնը բաց կթողնի արարողությունը՝ Saturday Night Live կատակերգական շոուի նկարահանման հրապարակում գտնվելու պատճառով։ Հումորիստի համար դա կլինի վերջին դրվագը, քանի որ նա որոշել է հեռանալ հաղորդումից։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE