Թինա Կանդելակին պատմել է՝ որն է ամուր հոգեկան առողջության գաղտնիքը

13:11   22 մայիսի, 2022

Հեռուստահաղորդավարուհի եւ լրագրող Թինա Կանդելակին կիսվել է լիդերության գաղտնիքներով եւ պատմել, թե ինչպես է իրեն հաջողվել հասնել հաջողության ու պահպանել հոգեկան առողջությունը։

Կանդելակին ելույթ է ունեցել «Битва ораторов» միջոցառման շրջանակում, որը տեղի է ունեցել Եկատերինբուրգում: Հեռուստահաղորդավարուհին խոսել է հուզական ինտելեկտի մասին եւ պատմել, թե ինչպես է իրեն հաջողվում լավ տեսք ունենալ ու լինել հոգեպես առողջ մարդ։

«Ես 46 տարեկան եմ։ Հոգեկան առողջությունը դա ձեր սննդակարգն է, ապրելակերպը, սպորտը»,- ասել է Կանդելակին։

25 տարեկանում լրագրողուհին երկու կես է եղել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ, որտեղ նա վարում էր «Ամենախելացին» հաղորդումը, որին երազում էին մասնակցել բոլոր երեխաները։ Նույնիսկ դժվարին ժամանակներում Կանդելակին վերահսկում էր իր ռեժիմը։

«Շատ շուտ էի քնում, քանի որ հակառակ դեպքում պատրաստ չէի լինի նկարահանումներին։ Որպես հաղորդավարուհի կաշխատեմ այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ ոտքի վրա կանգնել։ Ինձ համար դժվար չէ  նակարահանվել հարյուրավոր ծրագրերում: Բայց դա ինձ չխանգարեց կառուցել իմ բիզնեսը եւ բացել նոր հորիզոններ»,- հավելել է նա:

Լրագրողը հաճախ է խոսում համաշխարհային իրադարձությունների մասին եւ օգտակար առաջարկներ անում։ Վերջերս Կանդելակին հանդես էր գալիս Ռուսաստանի եւ Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու առանց վիզայի ռեժիմի ներդրման օգտին։

Աղբյուրը՝ ФАН



© NEWS.am STYLE