Իրականում ինչու են Էմբեր Հերդի մասնակցությամբ տեսարանները հանվել «Աքվամեն» ֆիլմից

15:09   22 մայիսի, 2022

Ամբողջ ամսվա ընթացքում բոլորը հետեւում են Դեփն ընդդեմ Հերդի դատական գործի ընթացքին: Ամեն օր ավելի ու ավելի նոր ցնցող փաստեր են հայտնվում, որոնք ամենեւին էլ դերասանուհու օգտին չեն խոսում։ Իսկ համացանցի օգտատերերն ակտիվորեն աջակցում են Ջոնիին եւ նույնիսկ առցանց ստորագրահավաք են ստեղծել՝ պահանջելով Հարդին հեռացնել «Աքվամեն» ֆիլմի շարունակությունից: Հավաքվել է ավելի քան 4 միլիոն ստորագրություն։

8a5226e45ed1c814efc126ddaa24908b_cropped_666x375.jpg (56 KB)

Ծանոթացել են ժապավենի ստեղծողները երկրպագուների կոչին, թե ոչ, հայտնի չէ, սակայն նրանց ցանկությունը կատարվել է։ Հերդի հետ հեռուստադիտողները շատ տեսարաններ չեն տեսնի։ Ընդհանուր առմամբ, նա էկրանին կհայտնվի 10 րոպեով:

Բայց Հերդի մենեջերը պնդում է, որ ի սկզբանե դա կապ չի ունեցել միջնորդության եւ ամուսնալուծության հետ։ Օրերս Ջեսիկա Կովաչեւիչը ցուցմունք է տվել է եւ հայտարարել, որ Warner Bros.-ը Էմբերի մասնակցությամբ տեսարանները հեռացվվել են նրա եւ նրա գործընկեր Ջեյսոն Մոմոայի միջեւ «քիմիայի բացակայության» պատճառով։ Կովաչեւիչը նաեւ ավելացրել է, որ ինքը զգում է, որ ստուդիան չի ցանկանում աշխատանքի ընդունել լրատվամիջոցներում վատ համբավ ունեցող մեկին:

Աղբյուրը՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE