«Lady in white»․ Լուսինե Թովմասյանը՝ եթերային կերպարում

11:47   22 մայիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանy նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով գարնանային կերպարում։

282985429_331674085716073_2260235240111229038_n.jpg (234 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն կրում է սպիտակ գույնի, ուսերը բաց, թափանցիկ ու ուռուցիկ թեւերով երկարափեշ զգեստ, որը համադրել է բաց երանգի կեդերի հետ։ Գեղեցկուհու մազերն արձակված են, նուրբ դիմահարդարմամբ է։

Լուսինե Թովմասյան

Ավելի վաղ տեղադրված ընտանեկան կադրերում Լուսինեն պատկերված էր որդու՝ Ալեքի հետ։ Երիտասարդ մայրիկը կադրում ջերմ գրկել էր որդուն։ «Գնանք զբոսնելու»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE