Միլոնովը, Աբրամովիչը, թուրքական ֆուտբոլային ակումբը եւ «Բայրաքթարները», որոնք սպանում էին Արցախի բնակչությանը (վիդեո)

10:06   22 մայիսի, 2022

Կարեն Ադամյանի YouTube-յան «MAKARENA» շոուի հերոսը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն էր, որը ներկայացրել է իր դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ 

Զրույցի ընթացքում խոսք է գնացել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցային գործընթացում Ռոման Աբրամովիչի դերին, եւ որ գործարարն այժմ պատրաստվում է գնել թուրքական ֆուտբոլային ակումբ։ «Ես չեմ հավատում Աբրամովիչին… Ես չեմ կարող հասկանալ մի մարդու, որը գնում է թուրքական ակումբ։ Մի երկրի ակումբ, որը մատակարարում է բայրաքթարներ, որոնք սպանել են Արցախի բնակչությանը եւ սպանում են ԴԺՀ-ի բնակչությանը»,- ասել է Միլոնովը։



© NEWS.am STYLE