«Երբ ընտանիքն ինքնուրույն է սկսում իր ուղին եւ հույսը չի դնում ծնողի վրա, դառնում է ավելի կայուն ու ամուր»․ Լիլիթ Մուրադյան

12:41   22 մայիսի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր եւ որդու հետ։

281166755_377396514405392_227163388892823336_n.jpg (260 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերին կից մեկնաբանություններում Լիլիթն անդրադարձել է նորաստեղծ ընտանիքների եւ ծնողների միասին կամ առանձին ապրելու առավելություններին ու թերություններին։

«Միասին, թե առանձին։

Շատ եք խնդրել, որ անդրադառնամ այս թեմային, ո՞րն է ճիշտ։

Այս հարցն ունի շատ պատասխաններ, ելնելով իրավիճակից։ Փորձը ցույց է տալիս, որ երբ ընտանիքն ինքնուրույն է սկսում իր ուղին և հույսը չի դնում ծնողի վրա, անցնելով դժվարությունների միջով, դառնում է ավելի կայուն ու ամուր։ Այսօր տղամարդկանց հավասար, կանայք նույնպես ձգտում են լինել ֆինանսապես անկախ և չեն խուսափում ինքնուրույնությունից։ Սակայն, լինում են դեպքեր, երբ թե’ ամուսինը, թե’ կինը ստիպված են ապրել ծնողի հետ, եթե վերջինս ունի օգնության կարիք, և ի վիճակի չէ հոգ տանել իր մասին։ Այդուհանդերձ դեռ կան ընտանիքներ, որոնք հավատարիմ են մնում դեռ հնուց մնացած չգրված օրենքներին, երբ փոքր ընտանիքն ապրում է մեծ ընտանիքի ներսում, բայց այստեղ էլ ամեն բան միանշանակ չէ, եթե ընտանիքում առաջանում են կոնֆլիկտներ և վեճեր, ապա ես մնում եմ այն կարծիքին, որ տան մեծերը գտնվելով խոհեմ, պետք է երիտասարդներին օգնեն և սատարեն, որ առանձնանան։ Բոլոր դեպքերում կարևոր է լինել համբերատար, խոհեմ և սիրով։ Հետաքրքիր է կարդալ նաև ձեր կարծիքները», - գրել է հաղորդավարուհին։



© NEWS.am STYLE