«Սիրունություն»․ Եվա Զոհրաբյանի լուսանկարը

15:49   22 մայիսի, 2022

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ ու ոճային կերպարում։

283067649_371350391689806_3234742348797710051_n(1).jpg (213 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Եվան կրում է սեւ տոպ, վագրային պրինտով, կիպ կիսաշրջազգեստ, ինչը համադրել է բաճկոնի հետ։ Դերասանուհու ալիքավոր մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ վզնոցներ, ականօղեր։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր են ուղղել․ «Սիրունություն»։

279643174_728206451647448_12951056698999009_n.jpg (171 KB)

Օրերս հրապարակված լուսանկարն արվել էր մեքենայի մեջ։ Նա սեւ հագուստով էր․ բլուզ, բաճկոն, սպորտային գլխարկ։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախընտրել էր մեղմ շպար։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE