«Սկսվեց ամենաթույն ճամփորդություններից մեկը»․ Սոֆի Դեւոյանի եւ ընտրյալի լուսանկարը Դուբայից

13:32   22 մայիսի, 2022

Պարուհի Սոֆի Դեւոյանը մեկնել է հանգստի, որտեղից հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։

283045323_152752567278781_2828950528061154699_n.jpg (255 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում Սոֆին պատկերված է սիրելիի հետ։ Նա կրում է սպիտակ բլուզ, բաց երանգի, լայն տաբատ, ինչը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Սոֆիի կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու ոճային պայուսակը։ «Հեեյ։

Սկսվեց ամենաթույն ճամփորդություններից մեկը։

Ձեզ տանում եմ Դուբայ։

Պատրաստվեք, որ թողնեք լիիիքը մեկնաբանություններ, որ ես էլ սկսեմ կիսվել օգտակար ու հավես կոնտենտով։ Իրենց հին քաղաքներից մեկում ենք Al Seef», - գրել է Սոֆին, ապա հավելել, որ հետեւորդները նշեն, թե ինչն է առավել հետաքրքրում նրանց։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Սոֆին կերպարանք էր ընդունել կարմիր ու կապույտ գույների համադրությամբ զգեստ։ Նրա մազերը հավաքված էին, ընդգծված ու վառ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակմանը կից պարուհու հետեւորդները բազում դրական խոսքեր էին ուղղել․ «Հիասքանչ աղջիկ»։

 



© NEWS.am STYLE