Արքայազն Չարլզն ու նրա կինը նկարահանվել են «Իսթ-Էնդի բնակիչները» հեռուստասերիալում

20:07   22 մայիսի, 2022

Արքայազն Չարլզը եւ նրա կինը՝ Կամիլան, միացել են «Իսթ-Էնդի բնակիչները» հեռուստասերիալի դերասանական կազմին։ Մարտին նրանք նկարահանվել են փողոցային երեկույթի տեսարանում՝ նվիրված Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալության 70-ամյակին։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Դրվագը կցուցադրվի բրիտանական հեռուստատեսությամբ հունիսի 2-ին: Դերասանուհի Քելի Բրայթը, ով մարմնավորել է փաբի տիրոջը՝ Լինդա Քարթերին, լրագրողների հետ զրույցում պատմել է թագավորական ընտանիքի անդամների հետ աշխատելու իր տպավորությունների մասին.

 «Ես մտածեցի, որ նրանք նախկինում նման բան չեն արել»: Նրանք իրականում չգիտեին, թե ինչ սպասել նկարահանումներոից։ Նկատի ունեմ, որ դա կարող էր լիներ նյարդային  եւ դուսր նրանց կանոններից: Հուսով եմ, որ նրանք այնքան հաճույք ստացան, որքան մենք»։

Գործադիր պրոդյուսեր Քրիս Քլենշոուի խոսքով՝ Չարլզի եւ Կամիլայի հայտնվելը հեռուստասերիալի ամենայուրահատուկ դրվագներից մեկում մեծ պատիվ էր իր համար։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE