«Շքեղ»․ ինչ զգեստ է ընտրում Արմինկան երեկոյան կերպարի համար

21:41   22 մայիսի, 2022

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան շքեզ կերպարում։

283436146_1047972896142098_1427218565677355478_n.jpg (344 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է ուսերը բաց, երկարափեշ սեւ զգեստ, որը կրծքավանդակի հատվածում ունի սպիտակ հատվածներ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Երեկ այսպես էր», - հրապարակումը կարճ մեկնաբանել է երգչուհին։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Շքեղ»։

280724259_1733822846970187_3086043047584479498_n(1).jpg (204 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին ներկայացել էր ոճային ու հմայիչ կերպարում։ Նա կրում էր սեւ գույնի երկարափեշ զգեստ, որը համադրել էր ոսկեգույն բարձրակրունկների հետ։ Երգչուհու մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ «Քաբո», - հրապարակումը հակիրճ մեկնաբանել էր Արմինկան, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Նրբաճաշակ»։



© NEWS.am STYLE