Ալլա Պուգաչովան մեկնաբանել է Մաքսիմ Գալկինից բաժանվելու մասին լուրերը

23:09   22 մայիսի, 2022

Ալլա Պուգաչովան Եվրոպայում ռուսական մշակույթի «СловоНово» ֆորումում, որն անցկացվել է Իսրայելում, մեկնաբանել է Մաքսիմ Գալկինից ամուսնալուծության մասին լուրերը։

Պուգաչովան նշել է, որ ընկերներից է իմացել սեփական ընտանիքում առկա տարաձայնությունների մասին։

«Ինձ ասել են, որ մենք Մաքսի հետ ամուսնալուծվում ենք։ Ո՛չ», «Իզվեստիային» հակիրճ ասել է ռուսական էստրադայի թագուհին։



© NEWS.am STYLE