Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի պաշտոնական հարսանիքի առաջին լուսանկարները

23:54   22 մայիսի, 2022

Վերջապես։ Համացանցում հայտնվել են պապարացիների առաջին կադրերը՝ Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի հարսանիքից։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Իտալիայում։ Հարսնացուն պսակադրվել է Dolce & Gabbana բրենդի ժանյակավոր մինի զգեստով: Ի դեպ, Քարդաշյան-Ջեններ ընտանիքը, ասում են, կապ է հաստատել նորաձեւության տան հետ, ուստի ամբողջ ընտանիքը լինելու է D&G կերպարներով։

Ի դեպ, նրանք արդեն պաշտոնապես ամուսնացել են մեկ շաբաթ առաջ, բայց այդ ժամանակ արարողությունը մտերիմների նեղ շրջանակում էր, բայց այս անգամ ամեն ինչ շատ ավելի մեծ է լինելու։ Ասում են՝ անգամ Բեյոնսեն է հրավիրված։ Մենք կհետեւենք թարմացումներին եւ կկիսվենք ձեզ հետ:

4178523.jpg (215 KB)

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարները՝ BACKGRID/Соцсети



© NEWS.am STYLE