Դանա Բորիսովան ու նրա 14-ամյա դուստրը նմանատիպ դաջվածքներ են արել

15:34   23 մայիսի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան ու նրա 14-ամյա դուստրը՝ Պոլինան, նմանապիտ դաջվածք են արել։ Բորիսովան այդ մասին հայտնել է սոցիալական ցանցերում։ Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ դստեր երազանքն իրականություն է դարձրել նրա ծննդյան օրը։ Իսկ նրան մոտ լինելու համար որոշել է ինքն էլ մասնակցել ստեղծագործական ընթացքին։

«Որոշել ենք ամրապնդել իմ ու Պոլինայի սերն ու նմանատիպ դաջվածքներ անել՝ թիթեռներ»,- հայտնել է Դանան։

Բորիսովան դստերը չի արգելում էքսպերիմենտներ անել արտաքինի հետ։ Վերջերս հեռուստահաղորդավարուհին հայտարարել է, որ ցանկանում է՝ Պոլինան ռինոպլաստիկայի ենթարկվի՝ ուղղելու համար քթի ձեւը, որը երեխան ժառանգել է հորից։ Սակայն մինչ այդ նա կսպասի, մինչեւ երեխան չափահաս կդառնա։

 



© NEWS.am STYLE