Սցենարը գաղտնի է պահվում․ «Օրինապահ քաղաքացի» ֆիլմը շարունակություն կունենա

14:12   23 մայիսի, 2022

«Village Roadshow» ստուդիան սկսել է 2009թ․-ի «Օրինապահ քաղաքացի» ֆիլմի սիքվելի արտադրությունը։ Թրիլլերի պրոդյուսերը կրկին կլինի Ջերարդ Բատլերը։

Առաջին ֆիլմը պատմում էր արտարադարության համակարգի դեմ Շելթոնի պայքարի մասին, որի սխալի պատճառով գլխավոր հերոսի դստեր ու կնոջ սպանողը կարող էր խուսափել պատժից։ Հայտնվելով բանտում՝ հերոսը վերջնագիր է ներկայացնում, կա՛մ նրա պայմանները կկատարվեն, կա՛մ նա կշարունակի սպանել՝ առանց դուրս գալու բանտից։ Կարճ ժամանակ անց մարդիկ սկսում են մահանալ, եւ գործն իր ձեռքն է վերցնում փաստաբան Նիք Ռայսը (Ջեյմի Ֆոքս)։

Սցենարը գաղտնի է պահվում․ այն գրել է առաջին ֆիլմի հեղինակ Քուրթ Ուիմերը։ Ռեժիսորի անունն ու թողարկման մոտավոր օրն առայժմ չեն հաղորդվում։ «Օրինապահ քաղաքացին» վարձույթում համեստ հիթ է դարձել՝ վաստակելով 127 միլիոն դոլար։

Աղբուրը՝ Deadline



© NEWS.am STYLE