Օտարերկրյա գործակալների շարքում ներառվելու պատճառով․ Մորգենշտերնը դատական հայց է ներկայացրել ՌԴ արդարադատության նախարարության դեմ

12:19   23 մայիսի, 2022

Ռեփեր Ալիշեր Մորգենշտերնը որոշել է դատական հայց ներկայացնել՝ վիճարկելու համար իրեն օտարերկրյա գործակալների շարքում ներառելու որոշումը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Արտիստի ներկայացուցիչը՝ փաստաբան Սերգեյ Ժորինը, հայտնել է, որ Մերգենշտերնին չի կարելի օտարերկրյա գործակալ ճանաչել այն պատճառով, որ նա քաղաքական գործունեություն չի իրականացնում, զբաղվում է մշակույթով ու արվեստով։

Արդարդարության նախարարության կարծիքով՝ ռեփերին ցանկում ներառելու պատճառ է դարձել քաղաքական գործունեության իրականացումն, ինչպես նաեւ իսրայելական Yoola Labs Ltd-ից եւ Ուկրաինայից եկամուտ ունենալը։



© NEWS.am STYLE