«Սիրուն զույգ»․ Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ջերմ լուսանկարը

13:35   23 մայիսի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Աննա Դովլաթյան Դավիթ Աղաջանյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը մեծացնում է դստերը՝ Կարինային։ Աննան երեկոյի համար պուտավոր զգեստ է ընտրել, որը համադրել է բարձրակրունկների հետ։ «Կնքահայր եւ կնքամայր»,- հրապարակումը կարճ մակագրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու զույգին բազմաթիվ դրական խոսքեր գրել․ «Սիրուն զույգ»։

Աննա Դովլաթյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Աննան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ «Բարություն տարածիր, ուր էլ գնաս»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE