Լիա Զախարյանն՝ առանց շպարի

16:44   23 մայիսի, 2022

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Լիա Զախարյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է սպիտակ սպորտային կոշիկի հետ։ Լիան հավաքել է մազերը, հագուստի գույնի գլխարկ ընտրել։ Կադրում դերասանուհին շպարված չէ։

283082169_538141957763645_151080013429612537_n(1).jpg (171 KB)

Ավելի վաղ Լիան լուսանկար էր հրապարակել ռուսաստանցի երգիծաբան, հումորային բազմաթիվ նախագծերի հեղինակ եւ վարող Ազամատ Մուսագալիեւի հետ։ «Կան մարդիկ, որոնց աշխատանքը ես բարձր եմ գնահատում, եւ նրանք օրինակ են ինձ համար, որոնցից ես կարող եմ շատ բան սովորել։ Այդ մարդկանցից մեկն Ազամատն է։ Ինչու հենց նա: Որովհետեւ մենք շատ ընդհանրություններ ունենք՝ երկուսս էլ նեղ աչքերով եւ նպատակասլաց մարդիկ ենք... տարբերությունն այն է, որ նա արդեն նվաճել է ռուսական շոու բիզնեսը, իսկ ես դրա ճանապարհին եմ։ Նրան հանդիպելու անսահման ցանկություն ունեի։ Նրան տեսա ոչ թե ստենդ-ափի, այլ անկեղծությամբ ու ջերմությամբ լի հանդիպման ժամանակ, որտեղ նա պատմեց իր կյանքի, մանկության, ծնողների, հետաքրքիր իրադարձությունների ու կյանքի դժվարությունների մասին։ Այդ 4 ժամն անցավ 1 րոպեի պես՝ շնորհիվ նրա բնավորության, նրա համեստության ու բացության, հարգանքի՝ իր հեռուստադիտողի հանդեպ ու բոլորին արժեք մատուցելու ցանկության, ինչը մենք բոլորս գնահատում էինք։ Հուսով եմ, որ կրկին հնարավորություն կունենամ հանդիպել այս մեծատառով մարդուն», - հանդիպման մասին ջերմ տպավորություններով կիսվել էր Լիան։



© NEWS.am STYLE