«Շատ սիրուն»․ Մերի Մակարյանի լուսանկարը

18:45   23 մայիսի, 2022

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Մերի Մակարյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում եւ վարդագույն բաճկոն։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է սպորտային կոշիկը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Շատ սիրուն ես»։

Մերի Մակարյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում։ Մերին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Դերասանուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Միշտ հմայիչ, նուրբ»։



© NEWS.am STYLE