Վալյա Կարնավալը գանգատվել է կատակերգու Օլեգ Վերեշագինի հետապնդումներից

16:12   23 մայիսի, 2022

Հայտնի բլոգեր Վալյա Կարնավալը գանգատվել է «Ատղերն Աֆրիկայում» շոուի 13-րդ թողարկման ընթացքում Օլեգ Վերեշագինի հետապնդումներից։ Դերասանը պետք է աղջիկների մեջքին աննկատ կերպով պիտակներ փակցներ, սակայն դա ավելի շատ նմանվել է հետապնդման։ Դերասանը սկսել է տարօրինակ հարցեր տալ այն մասին, թե արդյոք Վալյան կրո՞ւմ է ներքնազգեստ։

image_-_2022-05-22t231100.989_1653250274_1653250857.png (534 KB)

«Ի՞նչ կրծկալ։ Ինչի՞ մասին ես դու առհասարակ խոսում։ Ես ինչ-որ պահի հասկանում եմ, որ Օլեգը ցանկանում է դիպչել ինձ։ Ես պե՞տք է պաշտպանվեմ։ Անկեղծորեն զարմացել էի»,- հայտնել է TikTok-ի աստղը։

Այդ թողարկման ընթացքում նաեւ հայտնի է դարձել, որ Կարնավալն իր ընկերուհի ու նաեւ գործընկեր Անյա Պոկրովին տեսել է Օլեգ Վերեշագինի գրկում։ Շատերը կարող են կարծել, որ ոչ մի սարսափելի բան չկա, սակայն Օլեգը վաղուց ամուսնացած է, երկու երեխա ունի։ Հեռուստադիտողները ենթադրել են, որ տղամարդը մոռացել է այդ մասին՝ անկողնում կնոջ գրկելով։

 



© NEWS.am STYLE