«Աստվածային գեղեցկություն»․ Հասմիկ Խոջյանի լուսանկարը Գառնիից

17:45   23 մայիսի, 2022

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Գառնիում։

Հասմիկ Խոջյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում։ Դերասանուհին դեղին շորտ է կրում, սպիտակ վերնաշապիկ ու սպորտային կոշիկ։ «Աստվածային գեղեցկություն է»,- հրապարակված հոլովակներից մեկը մակագրել է Հասմիկը։

Հասմիկ Խոջյանն՝ ամուսնու հետ

Ավելի վաղ Հասմիկը ջերմ շնորհավորել էր ամուսնու ծննդյան օրը։ Զույգը, որի հարսանիքը մարտին է տեղի ունեցել, կադրում ջերմ գրկախառնված էր։ «Աշխարհի երջանիկն եմ, որ Դու ես իմ ընտանիքը։  Աշխարհի երջանիկն եմ, որ իմ թռիչքների ու ժպիտի հեղինակը Դու ես։ Աշխարհի երջանիկն եմ, որ ես եմ քեզ երջանկացնողը։ Ծնունդդ շնորհավո՜ր, Իմ»,- գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE