Ալսուին մեղադրել են «Маска» շոուի ընթացքում ֆոնոգրամա օգտագործելու համար

17:12   23 մայիսի, 2022

Երգչուհի Ալսուն արձագանքել է «Маска» շոուի ընթացքում ֆոնոգրամա օգտագործելու մեղադրանքներին։ Երգչուհին իրն ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում մեկնաբանել է հետեւորդների մեղադրանքները։

View this post on Instagram

A post shared by ALSOU (@alsou_a)

«Այն մարդկանց բազմաթիվ խնդրանքներով, որոնք չէին հավատացել, որ ես, ամեն դեպքում, երգում եմ Մեղվի դիմակի ներքո, ես հենց հիմա ուզում եմ երգել ամենաբարդ երգերից մեկը, որը ես կատարել եմ նախագծի ընթացքում՝ «Любовь уставших лебедей»»,- հայտարարեց Ալսուն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեղվի դիմակի ներքո, որը հասել է մինչեւ երրորդ եթերաշրջանի եզրափակիչ, թաքնվում էր Ալսուն։ Երգչուհին խոստովանել է, որ մեղմ ու առեղծվածային աղջկա բեմական կերպարն իրեն օգնել է խաբել ժյուրիին։



© NEWS.am STYLE