Միխայիլ Պոլիցեյմակոյի կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել թղթակցի ծեծի ենթարկելու համար

20:12   23 մայիսի, 2022

Ռուս դերասան Միխայիլ Պոլիցեյմակոյի կնոջը՝ Լարիսային, ազատազրկում է սպառնում, հայտնում է տելեգրամյան Mash ալիքը։ Կինը մեղադրվում է «Առաջին ալիքի» թղթակցին ծեծելու համար։

Նկարահանող խումբը Պոլիցեյմակոյի տանը մոտեցել է 2021թ․-ին՝ ներկայացնելու համար դերասանի ընտանիքի եւ 85-ամյա գրող Վալենտին Լավրովի կոնֆլիկտի պատմությունը․ վերջինիս վրա վարձակվել էր արտիստի շունը, եւ նա արդյունքում հաղթել էր դատական գործը։

Հեռուստաընկերության աշխատակիցների հետ շփման ընթացքում Լարիսան հարձակվել է թղթակից Լիլիա Ֆյոդորովայի վրա, նրա մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ցնցում եւ ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածք։ Հիմա արդեն Լարիսա Պոլիցեյմակոյի դեմ քրեական գործ է հարուցվել։



© NEWS.am STYLE