Բիլի Այլիշը պատմել է, որ 11 տարեկանից ապրում է Տուրետի համախտանիշով

23:03   23 մայիսի, 2022

Ամերիկացի փոփ երգչուհի Բիլի Այլիշը Netflix-ի համար հարցազրույցում ընթացքում պատմել է Տուրետի համախտանիշով կյանքի մասին։ Նրա խոսքերը մեջբերել է The Independent-ը։

Երգչուհին հիշել է, որ խանգարումն իր մոտ ախտորոշվել է 11 տարեկանում։ Նա խոստովանել է, որ մանուկ հասակում իրեն շատ էին հոգնեցնում դեմքի մկանների կծկումները, սակայն հետո ինքը սովորել է դրանց։

«Մարդկանց ամենատարածված արձագանքն այն է, որ նրանք ծիծաղում են՝ կարծելով, թե ես փորձում եմ զվարճալի լինել։ Եվ ես միշտ անսահման նեղանում եմ դրանից»,- ասել է Այլիշը։

Նրա խոսքով՝ շատ մարդիկ են տառապում Տուրետի համաշխատնիշով, թեեւ դա ոչ միշտ է հնարավոր հասկանալ առաջին հայացքից։ Երգչուհին նշել է, որ այդ հիվանդությանը բախվում են շատ հայտնիներ, սակայն անուններ չի տվել։

 



© NEWS.am STYLE