«Շատ անուշիկ»․ Ալինա Մարտիրոսյանի լուսանկարը

21:45   23 մայիսի, 2022

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ալինա Մարտիրոսյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական են դարձրել խոշոր վզնոցները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել նրան․ «Գեղեցկուհի», «Շատ անուշիկ ես»։

Ալինա Մարտիրոսյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը կադրում ջերմ գրկախառնված էր։ Ալինա Մարտիրոսյանը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE