Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը Կալիֆոռնիայից

22:38   23 մայիսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Հռիփսիմե Հակոբյան

Ինստագրամայն էջում հրապարակված լուսանկարներն արվել են Կալիֆոռնիայում։ Երգչուհին սեւ տոպ է կրում, որը համադրել է կանաչ շրջազգեստի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը բարձրակրունկներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է պայուսակը։

Մարտին Մկրտչյան Հռիփսիմե Հակոբյան

Ավելի վաղ Հռիփսիմեի հետ լուսանկար էր հրապարակել Մարտին Մկրտչյանը։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, կադրերում ջերմ գրկախառնված էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրանց դրական խոսքեր գրել․ «Գեղեցիկ զույգ»։



© NEWS.am STYLE