Ոճային ու համարձակ․ Սոնա Մաթեւոսյանի լուսանկարը

23:49   23 մայիսի, 2022

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Սոնա Մաթեւոսյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Սոնան սեւ տոպ է կրում, որը համադրել է վարդագույն տաբատի ու պիջակի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են ոճային աքսեսուարները։ «Արեւ եմ ուզում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Սոնա Մաթեւոսյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան հետաքրքիր նախշերով կոմբինեզոն էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով խոշոր ականջօղերով։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած շնորհավորանքների համար։



© NEWS.am STYLE