Պատրաստվում ենք ձմռանը. սեւի եւ սպիտակի դասական համադրություն (ֆոտո)

17:40   14 նոյեմբերի, 2013

Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում անպայման կգտնվեն սեւ եւ սպիտակ գույնի իրեր: Նորաձեւության դիզայներները պնդում են, որ այս գույները երբեք շատ չեն լինում: Եվ այդ ապացուցելու կատարյալ ժամանակը ձմեռն է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի տարբերակ՝ ցանկացած ճաշակի համար: Այս համադրություններից յուրաքանչյուրով, վստահաբար, անկրկնելի տեսք կունենաք: Բացի այդ, ձմռան գալստյանը դեռ կես ամիս կա, եւ կարելի է առանց շտապելու շրջել խանութներով եւ այս կամ այն հագուստն ու աքսեսուարն ընտրել:

 

Լուսանկարները՝ Stylish Eve-ի



© NEWS.am STYLE