Թողարկվել է «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի առաջին թրեյլերը

22:12   23 մայիսի, 2022

Paramount Pictures-ը հրապարակել է «Առաքելությունն անիրագործելի է 7․ հատուցում մահվան համար, մաս 1» (Mission: Impossible 7 - Dead Reckoning: Part 1) ֆիլմի դեբյուտային թրեյլերը: Հոլովակը մամուլին եւ կինոարդարտության ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվել էր դեռ «CinemaCon»-ի շրջանակներում 2022թ․-ի ապրիլին։

Ժապավենը կներկայացնի Հանտի եւ նրա թիմի նոր, վտանգավոր արկածները, որոնք կրկին ստիպված կլինեն փրկել աշխարհը։ Սակայն այս անգամ խաղադրույքներն առավելագույնս բարձր են, իսկ նախկին թշնամիները իրենց մասին առավել աղմկոտ են հայտարարում։

Ֆիլմում նաեւ նկարահանվել են Ռեբեկա Ֆերգյուսոնը, Սայմոն Պեգը, Վինգ Ռեյմսը, Հեյլի Էթվելը, Պոմ Կլեմենտիեֆը, Վանեսա Կիրբին, Հենրի Չենին, Շի Ուիգհեմը եւ այլք։ Ռեժիսորը կրկին Քրիստոեր Մաքքուորին է։

Ֆիլմի թողարկումը ծրագրված է 2023թ․-ի հուլիսին։



© NEWS.am STYLE