Սառա Ջեսիկա Փարքեր, Զենդայա եւ այլք․ Time-ը նշել է 2022-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց անունները

19:43   23 մայիսի, 2022

«Time» ամսագրի խմբագրությունը հրապարակել է 2022թ․-ի մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը։ Ցանկում ներառված են նաեւ Զոի Կրավիցը, Սառա Ջեսիկա Փարքերը, Էնդրյու Գարֆիլդը, Ամանդա Սայֆրեդը, Փիթ Դեւիդսոնը եւ այլք։ Ամսագրի կայքում հնարավոր է ծանոթանալ ամբողջական ցանկի հետ։

Զենդայա

Դերասանուհի Զենդայան հայտնվել է «Նորարարներ» կատեգորիայում։ «Time»-ի շապիկին, որը նկարահանել է Կալիմա Ֆալկեսը, երգչուհին կրում է Valentino-ի զգեստը։ Ֆոտոշարքի ոճաբանը Լո Ռոուչն է, դերասանուհու հետ հարցազրույց է վարել ռեժիսոր Դենի Վիլնեւը։

«Ինձ թվում է՝ Զենդայան հազար տարեկան է։ Նա կարծես մինչ այս կյանքը մի քանիսն ապրած լինի։ Եվ, միեւնույն է, նա երիտասարդ է գարնան նման։ Ինչ-որ անլուծելի պարադոքսի արդյունքում նա հեռավոր ապագայում ծնված լինելու տպավորություն է թողնում։ Նա դուրս է ժամանակից, եւ նա կարող է ամեն ինչ»,- գրել է Վիլնեւը։

Ըստ Buro24/7-ի նյութերի



© NEWS.am STYLE