«Մենք դատապարտված ենք պառակտման․ մենք պատժված ենք իրարով»․ Մկրտիչ Արզումանյան

20:26   23 մայիսի, 2022

Դերասան Մկրտիչ Արզումանյանը նոր գրառում է արել՝ նշելով, որ բոլորս բաժանված ենք իրարից «հայկական մեծ պարսպով»։

«Մենք բոլորս բաժանված ենք իրարից «Հայկական մեծ պարսպով» : Իրար հավեսը չունենք, իրարից հոգնել ենք, իրար տանել չենք կարողանում: Իրար լսելու ու ընկալելու, արհավիրքներից դասեր քաղելու ունակություն, ցավոք, երբևէ չենք էլ ունեցել և դա շարունակվում է մինչ օրս: Մենք դատապարտված ենք պառակտման: Մենք պատժված ենք իրարով…»,- գրել է դերասանը։

View this post on Instagram

A post shared by Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)



© NEWS.am STYLE