Տղամարդուն ձեր պահանջների մասին հայտնելու չորս մեթոդ

21:12   24 մայիսի, 2022

Գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ հուսահատվում ու տխրում են, երբ տղամարդիկ չեն հասկանում իրենց ցանկությունները, իսկ երբեմն նաեւ հակառակ են անում։

Ներկայացնում ենք չորս մեթոդ, թե ինչպես պետք է պահանջներ ներկայացնել տղամարդկանց, որպեսզի նրանք անպայման կատարեն դրանք։

Դուք չեք ցանկանում դավաճանված լինել. «Ինչ-որ մեկի հետ լուրջ հարաբերություններ  սկսելիս ես միայն այդ տղամարդու հետ եմ շփվում, որպեսզի նա հասկանա, որ ինձ վստահելն ու հավատալը շատ կարեւոր է»։ Այս խոսքերն ասելով՝ դուք օրինակ եք ծառայում նրա համար, թե ինչպես նա պետք վերաբերի ձեզ։

Դու չեք ցանկանում, որ տղամարդը ուշանա. «Ես սիրում եմ պարտաճանաչ լինել։ Եթե մենք պայմանավորվել ենք 18։00-ին, ուրեմն ես կգամ 18։00-ին կամ ավելի շուտ։ Բայց եթե ես նույնիսկ ուշանամ, ապա անպայման կտեղեկացնեմ այդ մասին»։

Դուք կայացած տղամարդ եք ցանկանում տեսնել ձեր կողքին. «Այժմ բոլորը ցանկանում են հարուստ լինել։ Քանի որ ես աշխատում եմ, ցանկանում եմ, որ իմ տղամարդը նույնպես ջանքեր թափի եւ նոր ձեռքբերումներ ունենա»։

Ձեզ դուր չի գալիս, որ տղամարդը շատ ժամանակ է անցկացնում իր ընկերների հետ. «Եթե ես մտադիր եմ ամուր եւ լուրջ հարաբերություններ կառուցել, ուրեմն հասկանում եմ, որ ընկեր-ընկերուհիները մղվում են երկրորդ պլան։ Ինչու՞, որովհետեւ նրանք խլում են այն ժամանակը, որը ես կարող եմ անցկացնել իմ սիրելի հետ»։

Պահանջների մասին պետք է խոսել եւ համաձայնության գալ տղամարդու հետ։ Թեկուզ դրանք կանոնների եւ օրենքների պես են հնչում, բայց պետք է հետեւեք, որ դրանք կատարվեն։ Ի դեպ, այս պահանջների մասին պետք է ասել հենց հարաբերությունների սկզբում, որպեսզի տղամարդը հստակ հասկանա՝ պատրաստ է նա ձեզ հետ ապագա կերտել, թե ոչ։ Թող որ նա նաեւ գիտակցի, թե ինչ զոհողությունների է ստիպված գնալ հանուն ձեզ։ Այս ամենի մասին մտածելուց հետո նա հստակ եւ վերջնական կորոշվի՝ ցանկանում է  ձեզ հետ սիրավեպ սկսել, թե ոչ։

 

 

Աղբյուրը՝ Creu.ru

 



© NEWS.am STYLE