Դմիտրի Պեւցովն անկեղծորեն պատմել է որդու մահվան մասին

11:32   24 մայիսի, 2022

Ռուս դերասան եւ քաղաքական գործիչ Դմիտրի Պեւցովն անկեղծորեն պատմել է 2012թ․-ին որդու՝ Դանիլի մահվան մասին։ Դերասանի խոսքով՝ ողբերգությունը տակնուվրա է արել իր կյանքը։

«Ես շնորհակալ եմ որդուս, որ ինձ այդ կերպ եկեղեցի տարավ։ Դա, հավանաբար, նրա գլխավոր նվերն է ինձ։ Ես զգացի այն, ինչ երբեք չէի զգացել»,- պատմել է արտիստը՝ նշելով, որ մինչ այդ ինքը սուրբ վայրեր այցելել է միայն ձեւականորեն եւ կնոջ նախաձեռնությամբ։

Վյաչեսլավ Մանուչարովին տված հարցազրույցի ընթացքում Պեւցովը նշել է, որ, հավանաբար, «Դանիլի հոգին պատրաստ» էր այն աշխարհ տեղափոխվել։

Դերասանի որդին, ի դեպ, մահացել է ողբերգական միջադեպի արդյունքում։ Նա երեկույթի ընթացքում ընկել էր պատշգամբից ու մահացել վերակենդանացման բաժանմունքում։

 



© NEWS.am STYLE