Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակն անշարժ գույք են գնել Դուբայում (ֆոտո)

10:03   24 մայիսի, 2022

Սարիկ Անդրեասյանի սիրելին՝ դերասանուհի Ելիզավետա Մորյակը, երկրպագուներին հայտնել է, որ ինքն ու ռեժիսորն անշարժ գույք են ձեռք բերել Դուբայում։ Նա նոր բնակարանի լուսանկարները հրապարակել է իր ինստագրամյան էջում։

Ելիզավետա Մորյակ

«Ուռա։ Դժվար է բառերով նկարագրել, բայց մենք արել ենք դա՝ բնակարան ենք գնել։ Ահա այսպիսի նորություն, որի մասին ցանկանում էի հայտնել դեռ կես տարի առաջ, սակայն չէի համարձակվում։ Ես նկարահանումներից հետո մեկնեցի այնտեղ՝ զգալու հաճույքը՝ գնալ սեփական տուն։ Անմիջապես ասեմ, որ երկար էի բնակարան որոնում, եւ ընդհանուր առմամբ գործընթացը շատ ավելի բարդ էր, քան ես կարծում էի։ Մի քանի գործարք չեղարկվեց, իսկ մի անգամ ես պարզապես քնած մնացի եւ բաց թողեցի ինքնաթիռը։ Բայց ինչ եղավ, եղավ»,- պատմել է Մորյակը։

Снимок экрана 2022-05-24 в 02.16.27.png (761 KB)

«Չիկատիլո» սերիալի աստղի խոսքով՝ արտասահմանում բնակարան գնելն այնքան էլ հեշտ չի եղել։ «Մենք երկար ժամանակ տարբերակ էինք փնտրում, որը միեւնույն ժամանակ օպտիմալ եւ իդեալական կլիներ՝ դիրք, տեսարան, մթնոլորտը բնակարանում։ Եվ ընդհանուր առմամբ այդ որոնումը տեւեց մոտ մեկ տարի։ Հետո սկսվեց վերանորոգումը, որի որակն ինձ առհասարակ դուր չեկավ։ Եվ մենք տեղափոխեցինք լոգասենյակի պատը։ Մի խոսքով՝ վերանորոգումը սարսափելի է։ Ես պարզապես սպսում էի, թե երբ է այս ամենն ավարտվելու»,- խոստովանել է Մորյակը։



© NEWS.am STYLE