«Детективное агентство Мухича»․ «Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալը սփին օֆ կունենա (ֆոտո)

13:12   24 մայիսի, 2022

Ամռանը «ТНТ» ալիքով նոր կատակերգական սերիալ կթողարկվի՝ «Детективное агентство Мухича», որի գլխավոր դերերում կլինեն Ռոման Պոպովը եւ Սոֆյա Կաշտանովան։

Детективное агентство Мухича

«Իլյա Կուլիկովն ինչ-որ նոր բան է մտածել, նոր աշխարհ «Ոստիկանը Ռուբլյովկայից» տիեզերքի ներսում՝ գրոտեսկային, ուրապ, մի փոքր աբսուրդային եւ իրեն բնորոշ hումորով։ Ստացվեց երեւակայություն այն մասին, թե ինչպես կարելի է լուծել հարցը` լիովին թողնելով գիտակցությունը։ Իմ Քրիստինան հարթական անգամ կփոխվի։ Նա արդեն իսկ հասցրել է լինել սուպերկանացի, սիրահարված ու որոնող լինել։ Հիմա նա կփորձի գործարար կնոջ կերպարը, իսկ նրա գլխավոր խնդիրը կդառնա հարցեր լուծելը։ Բայց նա չի ցանկանում խնդիրներ լուծել, նրան, ինչպես եւ յուրաքանչյուր այլ կնոջ, հարկավոր է սեր նվիրել»,- Սոֆյա Կաշտանովայի խոսքերը մեջբերել է Кино-театр.ру-ն։

«Детективное агентство Мухича»-ն «Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալի սփին օֆն է։ Ըստ սյուժեի՝ Իգոր Մուխինը գործողության շրջանակներում այրում է օիլգարխի բնակարանը՝ արվեստի մեծաքանակ գլուխգործոցներով։ Ոստիկանին հեռացնում են աշխատանքից, եւ նա որոշում է սեփական հետախուզական գործակալությունը բացել։ Որպես քարտուղարուհի՝ կաշխատի Քրիստինան, իսկ պատվիրատուներ կդառնան էլիտար հաճախորդները։



© NEWS.am STYLE