Վիկտոր Դոբրոնրավովը կխաղա Ռոման Պոլանսկիի ֆիլմում

14:35   24 մայիսի, 2022

Ռուս դերասան Վիկտոր Դոբրոնրավովը՝ հայտնի արտիստ Ֆյոդոր Դոբրոնրավովի որդին, դեր է ստացել Ռոման Պոլանսկու «Պալատ» ժապավենում, հայտնում է Variety-ն։

Ժապավենի գործողությունները ծավալվում են մի քանի օրվա ընթացքում՝ Նոր տարվա նախօրերին Ալպերի շքեղ հյուրանոցում։ Այնտեղ խաչվում են սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչների ճակատագրերը։ Ժապավենը ներկայացվում է որպես «պրովոկացիոն կատակերգություն, որը ցույց է տալիս միամտությունը, հեդոնիզմը, կոռուպցիան եւ սոցիալական անարդարությունը, որոնք ընկած են համաշխարհային խնդիրների հիմքում»։

Բացի Դոբրոնրավովից՝ ժապավենում կխաղան Միքի Ռուրկը, Ֆանի Արդանը, Ջոն Քլիզը, պորտուգալացի արտիստ Ժոակին դե Ամեյդան եւ գերմանացի Օլիվեր Մազուչին, որը հայտնի է «Խավար» սերիալում կատարած դերով։

Սցենարը գրել է Եժի Սկոլիմովսկին, օպերատորը կլինի Պավել Էդելմանը, որը նկարահանել է Պոլանսկիի վերջին բոլոր ժապավենները, երաժշտությունը գրում է կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլան։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի նոյեմբերին։



© NEWS.am STYLE