«Հանգիստ»․ Սոնա Մաթեւոսյանի գրավիչ լուքը Եգիպտոսից

16:42   24 մայիսի, 2022

Երգչուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ արված հանգստի ընթացքում։

Սոնա Մաթեւոսյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Եգիպտոսում։ Դերասանուհին կանաչ զգեստ է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Սոնան արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ականջօղեր, թեւնոցներ։ «Հանգիստ»,- հրապարակումը կարճ մակագրել է նա։

Սոնա Մաթեւոսյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոնան սեւ տոպ էր կրում, որը համադրել էր վարդագույն տաբատի ու պիջակի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին ոճային աքսեսուարները։ «Արեւ եմ ուզում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։

 



© NEWS.am STYLE