Արփի Գաբրիելյանի «street style»-ը

15:45   24 մայիսի, 2022

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Արփի Գաբրիելյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արփին կաշվե բաճկոն է կրում։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ակաջօղեր։ «Դուռը կբացվի, երբ քո հերթն է»,- հրապարակումը մակագրել է նա։

Արփի Գաբրիելյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում Արփին սեւ հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Նրանց կենացն, ովքեր սիրում են մեզ»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել Արփիին․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE