«Բոլորիս մտքերում ես լինելու»․ Արմեն Պետրոսյանի արխիվային լուսանկարը Հայկոյի հետ ու գրառումը

12:05   24 մայիսի, 2022

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն արխիվային լուսանկար է հրապարակել երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի հետ։ Տաղանդավոր երաժիշտը կյանքից հեռացել է նախորդ տարվա սեպտեմբերին։

Արմեն Պետրոսյան Հայկո

«Արդեն 15 տարի է՝ ունենք ավանդույթ ամեն տարի 10 օր ընկերներով հանգստանալ աշխարհի տարբեր տեղերում։ Այս տարի մեկով պակաս ենք լինելու։ Բայց միայն ֆիզիկապես ես պակասելու, Հայկո, վստահ էղի, որ մեր բոլորիս մտքերում ես լինելու»,- գրել է Արմեն Պետրոսյանը։



© NEWS.am STYLE