«Spyurq Music Celebration by Armen Adrian». հայ եւ ֆրանսիացի արտիստները ելույթ կունենան Ֆրանսիայի Նիս քաղաքում

13:31   24 մայիսի, 2022

Հուլիսի 10-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի  Palais Nikaïa համալիրում սպասվում է «Spyurq Music Celebration» խորագիրը կրող համերգային տոնակատարությունը, որի շրջանակում ելույթ են ունենալու հայ եւ ֆրանսիացի արտիստները՝ եւս մեկ անգամ շեշտելով հայ-ֆրանսիական եղբայրությունն ու դարավոր բարեկամությունը: Մշակութային իրադարձությունը «Spyurq» կազմակերպության մտահաղացումն է, որի հիմնադիրը ֆրանսաբնակ Արմեն Ադրիանն է: Ծրագրի պրոդյուսերը  Լիանա Խաչատրյանն է: Այս տարվա համերգի հասույթը տրամադրվելու է հայրենիքում սոցիալական տների կառուցմանը։ Բնակության իրավունքը առաջիկայում տրվելու է քառօրյա պատերազմին մասնակից հայ զինվորների ընտանիքներին՝ ըստ սոցիալական կարգավիճակի:

image00004.jpeg (10.23 MB)

NEWS.am STYLE-ը ներկա է եղել համերգային շոուի անոնսի նկարահանման բեքսթեյջին, որն արվել է ռեժիսոր Արեն Բայադյանի գլխավորությամբ: Նկարահանմանը ներկա էին Երեւանում գտնվող արտիստներից մի քանիսը՝ Արամեն, Սոնան, Էրիկ Կարապետյանը, Սարգիս Եղիազարյանը, Սոնա Ռուբենյանն ու «Ամարաս» պարային համույթը՝ Վիկա Մարտիրոսյանի ղեկավարությայմբ, որն էլ զբաղվում է համերգային ծրագրի պարային բեմադրությամբ: 

«Անոնսը նկարում ենք Արեն Բայադյանի հետ, որի ձեռագիրը մեզ շատ է դուր գալիս: Նա միշտ հիանալի գաղափարներով է կիսվում: Առհասարակ, այստեղ պատահական մարդիկ չկան: Արտիստներից մի մասն են միայն այս պահին, սակայն համերգին կլինեն, ինչպես հայ, այնպես էլ՝ ֆրանսիացի երգիչներ, որոնց անունները դեռեւս պահում ենք, որպես անակնկալ: Մեծ անակնկալներ են սպասվում նաեւ բեմադրությունների հետ կապված, լինելու է էմոցիանալ պոռթկում՝ ամեն բեմադրության մեջ լինելու է անկեղծություն, պարզություն ու հստակ մշակույթ: Փորձում ենք անել շատ մեծ ու պատասխանատու գործ, որովհետեւ մենք երկու մշակույթներն ենք ներկայացնում՝ հայկականը եւ ֆրանսիականը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Արմեն Ադրիանը: 
Անդրադառնալով համերգի գաղափարին՝ նա հավելեց, որ այն ծագել է հայրենիքին և սփյուռքին ուժ տալու նպատակով.

image00005.jpeg (11.68 MB)

«Համերգը տարիներ առաջ եմ պատկերացրել, իսկ պոռթկումը եղել է մեր հայրենիքում ծանր դրության պայմաններում: Ընկերներիս հետ փորձեցինք ինչ-որ բանով օգտակար լինել մեր ազգին, քայլեր ձեռնարկեցինք այդ ուղղությամբ, եւ քանի որ դա  մեզ մոտ ստացվեց, մտածեցինք, որ կարելի է ինչ-որ կերպ շարունակել հայանպաստ մեր գործը, բայց փոխել տրամադրությունը: Դրանով պայմանավորված էլ ստեղծվեց «Spyurq Music Celebration» -ը, որը պետք է կապի սփյուռքին ու հայրենիքին: Ես հայ եմ, կնքնված եմ Արցախում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում: Վերապրում եմ ամենը, բայց նաեւ գիտակցում, որ պիտի առաջ գնանք, ուժեղ լինենք, ապրենք ու ապրեցնենք՝ թե´ մշակույթը, թե´ հայրենիքը, թե´ հային: Հայաստանը մենք բոլորս ենք, մենք չունենք սահմաններ»:

283550919_1043153456294556_3059194448939755937_n.jpg (96 KB)

Ինչ վերաբերում է համերգի ձեւաչափին՝ Արմեն Ադրիանի խոսքով՝ այն բազմաբնույթ է լինելու,-«Կներկայացվեն արվեստի տարբեր ճյուղեր՝ դասական երաժշտություն, հայ կոմպոզիտորների գործեր, ֆրանսիական ռեպերտուար… Առհասարակ, այնպես ենք կազմում ծրագիրը, որ հայ-ֆրանսիական մշակույթները միաձուլվեն ու դառնան տոն: Այդ երեկո մենք տոնելու ենք սփյուռք-հայրենիք ուժը: Նիս քաղաքը մեզ եւս սատարում է այդ հարցում, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիային՝ իր եղբայրության ու մշտական աջակցության համար»:

283760459_960023554673501_4541042595043384912_n.jpg (86 KB)

«Spyurq» կազմակերպությունը Ֆրանսիայում գրանցված եւ լիցենզավորված կառույց է, որը պաշտպանված է Ֆրանսիայի օրենսդրությամբ եւ ենթարկվում է վերոնշյալ օրենսդրության նորմերին ու պահանջներին։ Կազմակերպության նպատակը աշխարհասփյուռ հայությանը հայրենիքին ամուր կապող կամուրջներից մեկը դառնալն է՝ համագործակցելով ինչպես անհատների, անպես էլ տարբեր  կառույցների հետ։ 

Թե ինչպես են անցել առաջիկա համերգային ծրագրի անոնսի նկարահանումները, դիտեք մեր պատրաստած բեքսթեյջում:

283408567_1062254111386912_1364785689815397481_n.jpg (45 KB)

283389864_399231702114076_366425024406799545_n.jpg (56 KB)

image00008.jpeg (11.92 MB)

image00010.jpeg (12.28 MB)

Սյունե Առաքելյան

Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am STYLE եւ Դիանա Բոստանջյանի



© NEWS.am STYLE