Հայտնի երգահան, դաշնակահար Գայ Մանուկյանը նվագում է «Զարթնիր, Լաո»-ն (վիդեո)

14:01   24 մայիսի, 2022

Լիբանանահայ հայտնի երգահան, դաշնակահար Գայ Մանուկյանը Ֆրանիսայի մայրաքաղաք Փարիզում նվագել է «Զարթնիր, Լաո» երգը։ Այն վերջին օրերին դարձել է Դիմադարության շարժման հիմնը։ Համերգը կայացել է Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում:

View this post on Instagram

A post shared by 301

Մանուկյանը բեմում է արդեն 15 տարի։ Արտիստն աշխատել է ոչ միայն ԱՄՆ-ի ազդեցիկ անունների հետ, այլեւ համերգներ ունեցել ամբողջ աշխարհում, այդ թվում Երեւանում, Լոնդոնում, Սինգապուրում, Կահիրեում, Դուբայում, Քուվեյթում, Աբու Դաբիում, Լոս Անջելեսում։

Արտիստի կայքի հաղորդմամբ՝ Մանուկյանը սկսել է դաշնամուր նվագել չորս տարեկանում, Հայկական դպրոցում սովորելու տարիներին Մանուկյանը նաեւ երաժշտական դպրոց է հաճախել, որտեղ համերգների է մասնակցել։ Թեեւ նա ի սկզբանե երազում էր պրոֆեսիոնալ բասկետբոլիստ դառնալ, նա նվիրված էր իր արվեստին եւ 16 տարեկանում իր առաջին համերգն է անցկացրել։ Սպասելով 400 հյուրի՝ նա զարմացել է՝ տեսնելով 1000 այցելուի։ Այս առաջին հաջողությունը նրան ստիպել է հասկանալ, որ երաժշտությունը նրա կոչումն է։

Լուսանկարը՝ ինստագրամյան 301arm էջից

 

 



© NEWS.am STYLE