Կարծել են, թե ռուսներն են հարձակվել․ Մեծ Բրիտանիայի բնակիչներին վախեցրել է Ռոուեն Ատկինսոնի երեկույթը

15:12   24 մայիսի, 2022

Բրիտանացի դերասան Ռոուեն Ատկինսոնը, որը հայտնի է «Միստեր Բին» կատակարգությունում կատարած դերով, աղմկոտ երեկույթ է կազմակերպել իր ընտրյալի՝ Լուիզա Ֆորդի ծննդյան օրվա առիթով։ Միայն թե միջոցառումն այնքան աղմկոտ է եղել, որ վախեցրել է Անգլիայի Քոթսուոլդս շրջանի բնակչներին, հայտնում է Daily Mail-ը։

Տոնն ուղեկցվել է աղմկոտ հրավառությամբ եւ վախեցրել է տեղի բնակիչներին։ Հարեւանները գանգատվել են, որ բարձր ձայների պատճառով որոշ շներ փախել են տնից, իսկ կատուները սթրես ես ունեցել։

Շրջանի որոշ բնակիչների խոսքով՝ երեկույթի պատճառով իրենք կարծել են, թե Ռուսաստանը որոշել է հարձակվել Մեծ Բրիտանիայի վրա։ Քանի էր Ատկինսոնը վարձել է «Lucknam Park» սպա հյուրանոցը, նրանք կոչ են արել հետաքննություն անցկացնել․ հյուրանոցի տարածում մոտ 30 ձի կա, որոնց եւս հրավառությունը կարող էր տրավմայի ենթարկել։

«Իրականում սկզբում այնպիսի տպավորություն էր, թե ռումբեր են պայթում, սակայն հետո լսելի դարձան հրավառության ձայները, եւ ամեն ինչ պարզ դարձավ։ Բավական տհաճ է հնչում, սակայն ես, իսկապես, կարծեցի, որ դա սկսվել է․ «Օ, Աստված իմ, ռուսներն այստեղ են»»։ Այդքան բարձր էր»,- ասել է Շարլին անունով բնակիչներից մեկը։

 



© NEWS.am STYLE