Երեքամյա դադարից հետո․ Սերգեյ Շնուրովը հայտարարել է, որ «Լենինգրադ» խումբը բեմ է վերադառնում

16:12   24 մայիսի, 2022

Ռուս ռոք երաժիշտ, «Լենինգրադ» խմբի առաջնորդ Սերգեյ Շնուրովը հայտարարել է կոլեկտիվի համերգային գործունեության վերականգնման մասին։ Նա հայտարարությամբ է հանդես եկել «ՏԱՍՍ»-ում մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ես ուզում եմ, հանդիսատեսն ուզում է։ Համացանցից մշտապես տեղեկանում եմ, որ հանդիսատեսը կարոտել է»,- իր որոշումը պարզաբանել է նա։

Երգչի խոսքով՝ խմբի վերադարձը բեմ ծրագրվում էր որպես «միանգամյա իրադարձություն», իսկ այն մասին, թե հետագայում ինչ կլինի խմբի հետ, երաժիշտը դեռ չի մտածել։

«Չեմ գուշակի։ Զգում եմ, որ իմ էներգիան եւ ուժերը կբավարարեն մեկ համերգի, եւ այն ծրագրում եմ։ Թե ինչ կլինի հետո, չգիտեմ»,- հայտարարել է Սերգեյ Շնուրովը։

 



© NEWS.am STYLE