Ջեյսոն Մամոան Էմբեր Հերդին օգնել է պահպանել դերն «Ակվամենի» երկրորդ մասում

17:12   24 մայիսի, 2022

«Ակվամեն» ֆիլմի գլխավոր դերակատար Ջեյսոն Մամոան Էմբեր Հերդին պաշտպանել է ֆիլմից սկանդալային հեռացումից, հայտնում է Daily Mail-ը։

Մամոան պնդել է, որ Ջոնի Դեփի նախկին կինը՝ Էմբեր Հերդը, պետք է մնա ժապավենում։ Այս մասին հայտնել է հոլիվուդյան պրոդյուսեր Քեթրին Արնոլդը՝ հայտարարելով, որ դերասանը «ծայրահեղ նվիրված է Հերդին եւ անդրդվելի է»։

Հերդին ֆիլմում թողնելու նախաձեռնությունը պաշտպանել է նկարահանող խմբի մեկ այլ մասնակից՝ ֆիլմաշարի ռեժիսոր Ջեյմս Վանը։

Ընդ որում, Արնոլդն ընդգծել է, որ ֆիլմում Հերդի դերի կրճատման հիմնական պատճառը ոչ թե Դեփի հետ սկանդալային դատական վեճն է, այլ փաստը, որ նկարահանման հրապարակում Էմբերի եւ Ջեյսոնի միջեւ «քիմիա» չի եղել։



© NEWS.am STYLE