«Ամառ էր, մուգ մաշկով էի ու երջանիկ»․ Աստղիկ Սաֆարյանի ֆոտոշարքը

21:43   24 մայիսի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել, որոնցում գրավիչ կերպարում է։

Աստղիկ Սաֆարյան

Իր միկորոբլոգում հրապարակված լուսանկարներում Աստղիկը սեւ բլուզ է կրում ու փայլուն շրջազգեստ։ Նա բարձրակրունկներ է ընտրել ու արտահայտիչ շպար։ «Չհրապարակված ֆոտոշարքերից եմ բերել ։ Ամառ էր … Մուգ մաշկով էի ու երջանիկ…»,- մեկնաբանություններում գրել է Աստղիկը։

Աստղիկ Սաֆարյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր վանդակավոր վերնաշապիկի հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվությունը տվել վառ շպարին։ «Ժպտա»,- հրապարակումը մակագրել էր Աստղիկը՝ նշելով, որ լուսանկարը չի մշակել ֆիլտրերով։

 



© NEWS.am STYLE