Ուիլ Սմիթն այաուասկա օգտագործելը դժոխային փորձ է անվանել

18:26   24 մայիսի, 2022

Դերասան Ուիլ Սմիթը Դեւիդ Լետերմանին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կարիերայի գագաթնակետին աշխատանքային դադար վերցրել երկու տարով եւ մեկնել Պերու։ Այնտեղ դերասանը այաուասկա է օգտագործել, հայտնում է Insider-ը։

Նա նշել է, որ «14 հանցագործություն» է կատարել, որոնցից մեկը «դժոխային փորձ» է անվանել։

«Ես խմում եմ, հետո հանկարծ սկսում եմ տեսնել, թե ինչպես է իմ գումարը, իմ տունը, իմ կարիերան անետանում։ Եվ ես փորձում եմ բռնել գումարս ու աշխատանքս։ Իմ ամբողջ կյանքը քայքայվում է»,- Սմիթի խոսքերը մեջբերել է Insider-ը։

Նա հավելել է, որ հետո սկսել է լսել դստեր՝ Ուիլոուի ձայնը, որը բղավում էր՝ «Օգնիր ինձ»։



© NEWS.am STYLE